‘Երկու ամիս հետո կայանալիք մենամարտի տոմսերը սպառվել են’

939

Նոյեմբերի 24-ին Մանչեսթերում (Անգլիա) երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 33-ամյա բրիտանացի Ռիկկի Հաթոնը իր առաջին մենամարտը կանցկացնի 2009թ. մայիսից ի վեր, երբ ֆիլիպինցի Մենի Պակյաոյից նոկաուտով ծանր պարտություն կրեց:
Հաթոնի մրցակիցը մինչեւ այժմ դեռ չի որոշվել, սակայն դա չի կանգնեցրել բրիտանացու երկրպագուներին. վաճառքի մեկնարկից 48 ժամ հետո արդեն 18 հազար տոմս է իրացվել, մինչդեռ մենամարտի անցկացման վայրը` «Մանչեսթեր Արենան»` տեղավորում է 19 հազար հանդիսական:
«Պարզապես ապշեցուցիչ է, թե որքան արագ էին վաճառվում տոմսերը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ողջունում են իմ վերադարձը դեպի ռինգ: Երբ ես հայտարարեցի վերադարձի մասին, կասկած չունեի, որ նորից կդառնամ աշխարհի չեմպիոն: Հաշվի առնելով իմ աշխատանքը դահլիճում եւ այն, թե ինչպես եմ ինձ զգում, ես դրան գնալով ավելի շատ եմ հավատում»,- Հաթոնի խոսքն է մեջբերում Allboxing.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սեպտեմբերի 24-ին անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Ռոմարիո. Հավաքականի մարզիչը վախկոտ է’