‘Երկու անվավեր քվեաթերթիկները դեմ են եղել քվեարկված, բայց սխալ նշանով ‘

994

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ արդեն նախկին զինդատախազ Գեւորգ Կոստանյանը ընտրվել է Գլխավոր դատախազ: Քվեարկությանը մասնակցած 108 պատգամավորներից 103-ը կողմ են քվեարկել, 3-ը՝ դեմ: 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: iLur.am-ի տեղեկություններով, այդ երկու քվեաթերթիկները եւս դեմ քվեարկված են եղել, սակայն՝ սխալ նշանով: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ ԱԺ Կոնգրեսի խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը սահմանված նմուշի՝ խաչ նշանի փոխարեն քվեարկել է v-աձեւ նշան դնելով, ինչի պատճառով էլ քվեաթերթիկը անվավեր է ճանաչվել: Երկրորդ քվեաթերթիկը եւս դեմ քվեարկված է եղել, սակայն կրկին v-աձեւ նշանով:

iLur.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ինքը քվեարկել է բաց եւ դեմ: 

Նախորդ հոդվածը‘Զեկույց. Հայաստանը «ծերացող երկիր» է համարվում’
Հաջորդ հոդվածը‘Բրադկե. Ադրբեջանի քաղաքացիական և քաղաքական ակտիվիստները ենթարկվում են աճող ճնշման’