Երկու երկրաշարժ Վրաստանի հարավ-արեւելքում

535

Օգոստոսի 9-ի առավոտյան միանգամից երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանում: Այդ մասին հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:

3,5 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07:24-ին Դմանիսում, որը գտնվում Է Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Սամեբա գյուղի մերձակայքում: 3,3 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի Է ունեցել նույն տեղանքում առավոտյան ժամը 08:03-ին: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Նախորդ հոդվածըԼավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի նորմալացման ուղիները
Հաջորդ հոդվածըԿոնգրեսի ցավակցականը Գրիզելդա Ղազարյանի մահվան կապակցությամբ