Երկու հայ գերիները ժամանեցին Երեւան․ Տեսանյութ

770

Րոպեներ առաջ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց 2 հայ գերիներին տեղափոխող Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը։ Օդանավականից տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։

Վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն էին։

Նախորդ հոդվածըԲացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական անփութության դեպք․ ԱԱԾ
Հաջորդ հոդվածըԼապորտա. Սուպերլիգան ողջ է, մենք հաղթել ենք դատարանում