‘Երկու նախկին վարչապետերն ու «Ավատարը». Չեխիայում ավարտվեց նախագահի ընտրությունների քվեարկությունը’

794

Չեխիայում փակվել են ընտրատեղամասերը եւ սկսվել է ձայների հաշվարկը, որի արդյունքում կհայտարարվի նոր նախագահի անունը, շաբաթ հաղորդել են տեղական լրատվամիջոցները: Չեխիայի քաղաքացիները հնարավորություն ունեին մասնակցելու քվեարկությանը երկու՝ ուրբաթ եւ շաբաթ օրերի ընթացքում: 

Ընտրություններին մասնակցում են 9 թեկնածուներ; Ըստ սոցիոլոգիական հարցումների, երկրորդ փուլ անցնելու հնարավորություններ ունեն երկրի երկու նախկին վարչապետեր Միլոշ Զեմանը եւ Յան Ֆիշերը: Նրանց հաջորդում է «Ավատար» կամ «Ֆանտոմաս» անունով հայտնի 53-ամյա կոմպոզիտոր եւ պրոֆեսոր Վլադիմիր Ֆրանցը, որի մարմնի 90 տոկոսը պատված է դաջվացքներով:  

Ակնկալվում է, որ Չեխիայի նոր նախագահի անունը կամ երկրորդ փուլին մասնակցող երկու թեկնածուների անունները հայտնի կդառնան շաբաթ՝ Երեւանի ժամանակով ժամը 21:00-ից հետո:

 

Նախորդ հոդվածը‘Արոնյան –Վան Վելի. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում սողանքի զոհերի թիվն անցել է 40-ից’