‘Երկու ուժգին պայթյուն է որոտացել Դամասկոսում’

682

Քիչ առաջ Դամասկոսում երկու ուժգին պայթյուն է որոտացել, հաղորդում է CNN-ը: Նախնական տվյալներով պայթյունները տեղի են ունեցել երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքի մոտակայքում: Զոհերի և վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ սա վերջին երկու օրվա ընթացքում Սիրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած արդեն երկրորդ պայթյունն է:

Լուսանկարը՝ EPA/SANA/ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘Վենգեր. Արշավինը սուր մրցակցության զոհ է’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Օրդյանի «Էդուարդ Ղազարյան, հրաշագործը» ֆիլմը «Տեֆի» մրցանակի է արժանացել ‘