‘Երկու պայթյուն Բրյուսելի օդանավակայանում. կան զոհեր’

1331

Բրյուսելի միջազգային օդանավակայանում երեքշաբթի օրը երկու պայթյուն է տեղի ունեցել, հաղորդել է բելգիական RTBF հեռուստատեսությունը:

Պայթյունի արդյունքում մի քանի մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդել է դաշնային ոստիկանության ներկայացուցիչը: Ականատեսներից մեկը պատմել է, որ օդանավակայանի սպասասրահում բազմաթիվ վիրավորներ է տեսել: Պաշտոնապես պայթյունի պատճառը ՝ դեռ չի հաղորդվում: Նախնական տվյալներով՝ պայթյունները որոտացել են  American Airlines ավիաընկերության գրանցման կետի մոտ:

Այս պահին օդանավակայանը փակ է, բոլոր չվերթները հետաձգվել են: Բացի այդ՝ դադարեցվել է նաև Բրյուսելից դեպի օդնավակայան տանող երկաթուղային հաղորդակցությունը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ լսումներ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը ոչ մեկին չի խնայում’