‘Երկու տարի անց գերմանացուն վերադարձվել է մեքենան, որը նա մոռացել էր, թե որտեղ է կայանել ‘

854

Ճանապարհային տեսուչը երկու տարի տուգանք էր գրում սխալ կայանված ավտոմեքենայի վրա և տուգանքները կպցնում դիմապակուն, սակայն, երբ պարզ է դարձել, որ կտրոններին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, տեսուչը դիմել է ոստիկանություն և խնդրել պարզել ավտոմեքենայի տիրոջը:

Ինչպես պարզվել է, 2010 թվականից մեքենան համարվում էր կորած:

Ավտոմեքենայի ուրախացած տերը պատմել է, որ դեռ 2010 թվականի դեկտեմբերին՝ նախատոնական մի օր, ինքը լավ խմել է և մոռացել, թե որտեղ է կայանել ավտոմեքենան: Մի քանի օր շարունակ գերմանացին փորձել էր գտնել ավտոմեքենան, սակայն երբ դա նրան չէր հաջողվել,  մտածել էր, թե ավտոմեքենան գողացել են: 

Նախորդ հոդվածը‘Տնտեսագիտության գծով Նոբելի հիշատակի մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնականներին’
Հաջորդ հոդվածը‘«Եվրոպայի Լիբերալ երիտասարդներ» կազմակերպությունը բանաձև է ընդունել Տիգրան Առաքելյանի վերաբերյալ’