‘Երկու տարվա գերությունից հետո Սիրիայում ազատ է արձակվել ամերիկացի լրագրողը ‘

817

Սիրիայում ազատ է արձակվել ամերիկացի լրագրող Պիթեր Տեո Քերթիսը:

Նա հանձնվել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, հաղորդում է ВВС-ին: Ամերիկացին առևանգվել էր Թուրքիայում 2012 թ.-ին՝ Սիրիայի սահմանը հատելու ժամանակ:

Քերթիսի ազատ արձակումը հնարավոր է դարձել քաթարցի բանագնացների միջնորդության շնորհիվ: 

Իսկ ԱՄՆ-ում, Ռոչեստեր քաղաքի (Նյու-Հեմփշիր նահանգ) տաճարում, կիրակի օրը  պատարագ է տեղի ունեցել՝ ի հիշատակ լրագրող Ջեյմս Ֆոուլիի, որին մեկ շաբաթ առաջ մահապատժի ենթարկեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Ֆոուլին ծնունդով Ռոչեստերից էր: 

Նախորդ հոդվածը‘Շոգ եղանակը կպահպանվի մինչև ամառվա վերջ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը ցավակցում է Կարեն Պետրոսյանի հարազատներին եւ կոչ անում վերադարձնել նրա մարմինը’