‘Երկու օրվա ընթացքում 8 օձ է հայտնաբերվել’

4295

ԱԻՆ մամլո ծառայությունից հայտնում են.

Հունիսի 17-ին, ժամը 07.00-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի 1-ին թաղամասի թիվ 53 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 19.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 186 տանը նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Տան բակում հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 18.33-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի թիվ 13 փողոցի 14-րդ տանը հայտնաբերվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է 2 օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 17.03-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցում  հայտնաբերվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Թիվ 15 տան բակում հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

 ***

Հունիսի 16-ին, ժամը 16.45-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 112 տանը հայտնաբերվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է լորտու տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 17.28-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դ.Դեմիրճյան փողոցի թիվ 85 տանը նկատվել է օձ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 13.53-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Մաքրավանք թաղամասի Ե.Քոչարի փողոցի թիվ 4 տան բակում նկատվել է օձ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Նախորդ հոդվածը‘Չեխիայի վարչապետը հրաժարական է տվել իր գրասենյակի ղեկավարի կալանավորման պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է «Այբ» ավագ դպրոցի աշակերտների հետ. Տեսանյութ’