‘Երկրաշարժ՝ Արմավիր քաղաքից 15 կմ դեպի հյուսիս’

1507

Մարտի 11-ին, ժամը 15.11-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից 15 կմ դեպի հյուսիս, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 44.050:

Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Նախորդ հոդվածը‘«Հացադուլի հուզական ֆոնին իշխանական «ականները» ակտիվացել են»’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտորդ. Փետրվարի 18-ի հաշվարկն ամբողջությամբ պետք է վերաքննվի’