Երկրաշարժ Աֆղանստանում․ Զոհվել է առնվազն 280 մարդ

357

Աֆղանստանի արևելյան մասում՝ Պակտիկա և Հոսթ շրջաններում տեղի ունեցած  երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անցնում է 280-ից, ևս առնվազն 250 մարդ է տուժել, այսօր հաղորդել է աֆղանական Pajwok co գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Երկրաշարժը տեղի է ունեցել անցած գիշեր։ Ավերվել է մի քանի բնակելի շենք։ Տեղական իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ ներկա պահին աղետի վայրում փրկարարական-որոնողական աշխատանքներ են տարվում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆախագահական ընտրությունները կարող են մեկ ամիս շուտ անցկացվել
Հաջորդ հոդվածըԻսպանիան հրաժարվել է 2030 թվականի Օլիմպիական խաղերն ընդունելու հայտից