‘Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է Կապանում’

1407

Հունիսի 28-ին, ժամը 09.38-ին, Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր` տեղական ժամանա­կով ժամը 09.13-ին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Խոյ քաղաքից 40 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 5-6 բալ, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.420 և արևելյան երկայնության 45.400:

Ըստ նախնական տեղեկության` երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում` 3 բալ ուժգնությամբ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Անպարտելիները չեն նահանջում’
Հաջորդ հոդվածը‘Եզրափակիչում՝ Իսպանիա-Բրազիլիա’