‘Երկրաշարժ Կալիֆոռնիայում. հայտարարվել է արտակարգ դրություն (ֆոտոշարք)’

1443

Կալիֆոռնիա նահանգի (ԱՄՆ) հյուսիսում արտակարգ դրություն է հայտարարվել կիրակի օրը տեղի ունեցած 6,0 մագնիտուդով երկրաշարժից հետո: Դա վերջին 25 տարիների ընթացքում ամենահզոր երկրաշարժն է: Կան տուժածներ և ավերածություններ:

 Նապա քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 87 մարդ: Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ երկրաշարժից լրջորեն վնասվել է 16 շենք, արձանագրվել է գազի արտահոսքի 50, ջրատար խողովակների վնասվելու 30 դեպք: Նապայում վնասված շենքերից երեքը պատմական արժեք ունեն:

Կալիֆոռնիան սեյսմիկ տեսակետից վտանգավոր գոտի է: 1906 թ. սոսկալի երկրաշարժը և դրան հետևած հրդեհները տառացիորեն ոչնչացրին Սան-Ֆրանցիսկոն: 1989 թ. այդ քաղաքը կրկին տուժեց երկրաշարժից, այն ժամանակ զոհվեց 60 մարդ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դոնեցկում գերիների «շքերթ» է տեղի ունեցել. Իրավապաշտպանները դատապարտում են (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ Նախիջևանում. Զոհեր և ավերածություններ չկան’