Երկրաշարժ Հայաստանում

423

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցից հայտնել են, որ հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:19-ին) Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է հյուսիսային լայնության 40.63⁰ և արևելյան երկայնության 44.95⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստանի Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տեղեկացմամբ` էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում գաղտնի փաստաթղթերի գործով հարցաքննվել է Բայդենի փաստաբանը
Հաջորդ հոդվածըԸստ Լավրովի` Լաչինի միջանցքի հարցը առաջիկայում կկարգավորվի. «Ազատություն»