Երկրաշարժ Հայաստանում

492

ՀՀ ԱԻՆ-ը տարածել է հաղորդագրություն, ըստ որի` հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Այսօր ծնվել է Սամսոն Ղազարյանը, կամ` տխուր, տխուր, տխուր մի երգ
Հաջորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Սփյուռքին ներգրավելու առիթով