‘Երկրի վրա հունվարի 9-ին մագնիսական փոթորիկ կսկսվի ‘

1034

Արեգակի վրա տեղի է ունեցել հզորության X բարձրագույն դասի ռենտգենյան բռնկում, մոտավորապես երկու օր հետո բռնկման ընթացքում արտանետված պլազմայի ամպը կհասնի Երկիր և կառաջացնի մագնիսական փոթորիկ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «РИА Новости» գործակալությանը հայտնել է «Ռոսհիդրոմետի» Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչը:   

Արեգակնային բռնկումները՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X: A0.0 նվազագույն դասը համապատասխանում է Երկրի ուղեծրում մեկ քառակուսի մետրի վրա 10 նանովատ ճառագայթման հզորությանը: Հաջորդ տառին անցնելիս հզորությունը մեծանում է 10 անգամ: Բռնկումները, որպես կանոն, ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որի ամպերը, հասնելով Երկիր, կարող են առաջ բերել մագնիսական փոթորիկներ:

Նախորդ հոդվածը‘Խնդրանք կազինոների հարեւանությամբ ապրող հայերին. Քո միակ փրկությունը քո աչալուրջ ֆոտոների մեջ է’
Հաջորդ հոդվածը‘«Փյունիկը» առաջին մարզումն է անցկացրել Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ’