‘Երկրորդ կիսաեզրափակիչ. Արգենտինա-Նիդեռլանդներ’

1548

Հուլիսի 9-ը, ժամը՝ 23.59, Սան Պաուլու,«Արենա Կորինտիանս» մարզադաշտ

Ներկայիս աշխարհի առաջնությունը, դեռևս ավարտից առաջ, շատերը համարում են լավագույնը ֆուտբոլի նորագույն պատմության մեջ: Իսկապես, այս Մունդիալը արդեն իսկ հարուստ է թե’ բացասական, թե’ դրական իրադարձություններով: Խմբային փուլում արդեն իսկ այնքան գոլեր գրանցվեցին, որ դրանց քանակը գերազանցեց հարավաֆրիկյան առաջնությունում խփած գոլերի քանակին:

Արգենտինա. Ֆուտբոլային մասնագետներն ինչպես Բրազիլիայի, այնպես էլ Արգենտինայի հավաքականներին համարում էին այս առաջնության ֆավորիտները: Միակ մտավախությունը հարուցում էր Լեոնել Մեսսին, ով վերջին 5 տարվա ընթացքում ամենաթույլ խաղաշրջան էր անցկացրել «Բարսելոնա»-ում: Անհասկանալի էր, թե ինչպիսի մարզավիճակով «Ոսկե գնդակի» քառակի սեփականատերը կմասնակցի Մունդիալին: Շշուկներ էին պտտվում այն մասին, որ հարձակվողը խնայել է իր ուժերը Մունդիալում ավելի լավ հանդես գալու համար: Մունդիալը մեկնարկեց, և Լեոն իսկապես արթնացավ: Խմբային փուլի երեք հանդիպումներով Մեսսին  4 գոլ  խփեց: Սակայն հետո հաջորդեց տխուր խաղը Շվեյցարիայի և ոչ պակաս մռայլ հանդիպումը Բելգիայի հավաքականների հետ:  Եվ  «Մեսսին արդեն այն չէ» թեմայով խոսակցությունները կրկին դարձան արդիական: Ասպիսով, Մեսսիի մարզավիճակով պայմանավորված, փոփոխվում է նաև Արգենտինայի հավաքականի խաղը: Ակնհայտ է, որ հարավամերիկացիներից ոչ ոք այսքան տխուր ֆուտբոլ չէր սպասում, սակայն ֆուտբոլում ամեն ինչ, ամեն դեպքում, պայմանավորված է  վերջնական արդյուքով: Ի վերջո, երեկ բրազիլացիների տխուր փորձը  ցույց տվեց, թե ինչ կարող է պատահել այն ընտրանու հետ, որը չի խաղում իրեն հատուկ ֆուտբոլը: Բելգիացիների խաղում արգենտինացիների հետ մոտավորապես պատահեց այն, ինչ բրազիլացիների հետ: Փառք աստծո, որ Մեսսիի մոտ ամեն ինչ կարգին էր, իսկ այ Մեսսիից ոչ պակաս լավ խաղ ցուցադրող Անխել դի Մարիան վնասվածք է ստացել: Այս բացակայությունը կարող է լրացնել Սերխիո Ագուերոյի վերադարձը, ով վնասվածք ՝էր ստացել դեռևս խմբայի փուլում: 

Հոլանդիա. Մունդիալի մեկնարկից առաջ «նարնջագույնները» այն հավաքականների կազմում  չէին, որոնք, ըստ կանխատեսումների, կարող էին այսքան հեռուն գնալ: Եվ դա հասկանալի է: Այն սերունդը, որ 4 տարի առաջ իսպանացիների դեմ խաղում էին եզրափակչում, չի երիտասարդացել, իսկ նոր աստղ կարող էր դառնալ Քրիստիան Էրիկսոնը, ով վնասվածք ստացավ և Բրազիլիա չկարողացավ մեկնել:  Սակայն հենց առաջին խաղից հետո ֆուտբոլային աշխարհին հայտնի դարձան նոր ծագող  այնպիսի աստղեր, ինչպիսին նաև Դեյլի Բլինդն է, որ Իսպանիայի դեմ խաղում երկու գոլային փոխանցում կատարեց: Լավ մարզավիճակում է ամուր պաշտպան Մարտինես Ինդին: Իսկ ամենագլխավորը՝ ուղղակի գերազանց  են խաղում Հոլանդիայի հին գվարդիան՝ Ռոբենը, վան Պերսին և Սնեյդերը: Հենց նրանք էլ երիտասարդ, շնորհալի ֆուտբոլիստներին իրնց հետևից խմբային փուլում դեպի հաղթանակ տարան և շարունակում են առաջնորդել նրանց: Ինչ-որ շոշափելի կորուստներ Հոլանդիայի հավաքականը չունի: Նախоրյակին ռումբի նման պայթեց այն լուրը, որ ստամոքսի հետ ունեցած խնդիրների պատճառով հնարավոր է չխաղա Ռոբին վան Պերսին: Սակայն, եթե այս տեղեկատվությունը մոտ է իրականությանը, ապա այս կորուստը այդչափ լուրջ չէ:  Վան Գալի տրամադրության տակ կա նաև Կլաս-Յան Հունտելարը, որը հաստատ կարող է оգնել այս դեպքում: Կարևորը, որ հարյուր տոկոսով խաղին պատրաստ է Արիեն Ռոբենը:

Մարզիչների կարծիքները

Արգենտինայի մարզիչ Ալեխանդրո Սաբելյան հանդիպումից առաջ ակնհայտ համեստություն է արել: Նրա կարծիքով, իր թիմը արդեն իր գլխից վերև է թռել և պետք չէ շատ մտահոգվել, անգամ եթե պարտվեն: «Մենք արդեն հաղթողներ ենք, 24 տարվա մեջ առաջին անգամ հասել ենք քառորդ եզրափակիչ» — ասել է Սաբելյան:  Նա հակառակորդի հասցեին ասել է, որ հոլանդացիները լավ թիմ ունեն, խելացի մարզիչ և մնացած ամեն ինչը: Այն հիմնականը, ինք կարելի էր քաղել մամուլի ասուլիսից այն էր, որ վնասվածք ստացած Դի Մարիայի փոխարեն խաղադաշտ դուրս կգա «Բենեֆիկա»-ի ֆուտբոլիստ Էնցո Պերեսը, ով այս մրցաշարում դեռ մարզադաշտ դուրս չի եկել:

Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը շատ հակիճ էր լրագրողների հետ: Նա միայն հայտարարեց, որ արգենտինացիներին հաղթելու համար իրենց մի փոքր հաջողություն է պետք: Մարզիչը նաև նշեց, որ հատուկ ինչ-որ բաներ չեն անելու Մեսսիին փակելու համար:  «Մենք խաղալու ենք  Արգենտինայի, և ոչ թե   միայն մի խաղացողի դեմ»,-ասաց վան Գալը: Մնում է սպասել, թե իրականում արդյոք հատուկ ուշադություն չեն դարձնի Մեսսիին:

Նախորդ հոդվածը‘Թեքսասի նահանգապետը հրաժարվել է օդանավակայանում դիմավորել Օբամային’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի անհաշտ ընդդիմությունը նոր առաջնորդ ունի’