Երկրորդ ֆուտբոլիստը հրաժարվեց Մինո Ռայոլայի ծառայություններից

319

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Բեռնարդեսկին հրաժարվել է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի ծառայությւոններից։ Նա պայմանագիր է կնքել իտալացի Ֆեդերիկո Պաստորելոյի ընկերության հետ։

«Երբեմն ավելի շատ ժամանակ է պահանջվում, որպեսզի ինչ-որ հրաշալի բան տեղի ունենա։ Հպարտությամբ կարող եմ հայտարարել, որ Բեռնարդեսկին պայմանագիր է կնքել մեր ընկերության հետ։ Բարի գալուստ ընտանիք»,- Ինստագրամում գրել է Պաստորելոն։

Անցած շաբաթ Ռայոլայի ծառայություններից հրաժարվել էր նաեւ «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուրը։

Հիշեցնենք, որ Ռայոլան նաեւ Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է։

Նախորդ հոդվածըԱրսեն Զախարյանի ծառայություններով հետաքրքված է «Բարսելոնան»
Հաջորդ հոդվածը«Ռեալը» կձգտի անվճար ձեռք բերել Մբապեին եւ Պոգբային