‘Երկրպագուները Մասկերանոյին ճանաչել են աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ’

23760

Արգենտինայի հավաքականի երկրպագուները մրցաշարի լավագույն խաղացող են ճանաչել իրենց ընտրանու կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյին: Քվերակությունն անցկացրել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում:

Այս պատվավոր կոչման  թեկնածուների շարքում են եղել Սերխիո Ռոմերոն, Անխել դի Մարիա, Գոնսալո Իգուաինը և Լեոնել Մեսսին: Հաղթել է Մասկերանոն՝ 42 015 ձայոնով:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ լրացուցիչ ժամանակում 0:1 հաշվով պարտվելով Գերմանիայի ազգային հավաքականին:

Նախորդ հոդվածը‘Հայտնաբերվել է Քարվաճառում անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի դին’
Հաջորդ հոդվածը‘ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը վերադարձավ հայրենիք (լուսանկարային շարք)’