‘Երկրպագուները մարզադաշտը կտոր-կտոր են անում. տեսանյութ’

827

Ֆուտբոլի շվեդ երկրպագուները «պատմության մասերը» տուն տանելու հնարավորություն են ստացել: Շվեդական ԱԻԿ ակումբի մարզադաշտը՝ «Ռոսունդան», հունվարին քանդելու են, իսկ այդ տարածքում սկսվելու բնակելի շենքերի, խանութների եւ գրասենյակների շինարարություն:

«Ռոսունդա» մարզադաշտը հայտնի է նրանով, որ հենց այնտեղ է 1958 թվականին Բրազիլիայի լեգենդար հավաքականը նվաճել իր առաջին Աշխարհի Գավաթը՝ կազմում ունենալով 17-ամյա Պելեին:

Երկրպագուները մարզադաշտը սկսել էին քանդել Եվրոպայի լիգայում «Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ, որը վերջինն էր մարզադաշտի համար: Շատերը նույնիսկ բարերի դրամարկղային ապարատներն էին տարել: Նոյեմբերի 25-ին ամեն ինչ ընթացել է ավելի քաղաքակիրթ: Մարզադաշտ են այցելել մոտ վեց հազար մարդ, եւ նրանցից յուրաքանչյուրը որպես հիշատակ վերցրել է այն, ինչ կարողացել է պոկել կամ փորել:

ԱԻԿ-ի նոր մարզադաշտը արդեն պատրաստ է եւ գտնվում է «Ռոսունդայից» մեկ կիլոմետր հեռավորության վրա: Վերջերս այնտեղ կայացավ բացման հանդիպումը՝ Շվեդիա – Անգլիա ընկերական մրցավեճը (4:2), հաղորդում է globoesporte.globo.com-ը:

Նախորդ հոդվածը‘Արդարադատության նախարարությունը տեղյակ չէ՝ հայց կա՞, թե՞ ոչ’
Հաջորդ հոդվածը‘Ծննդյան առթիվ Տիմոշենկոն երեք օր կանցկացնի դստեր հետ (կոլաժ)’