‘Երկրպագուները պահանջում են Ֆլորենտինո Պերեսի հրաժարականը’

883

Իսպանական AS-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» իսպանացի մի խումբ երկրպագուների պահանջում են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հեռացումը:

Երկրպագուները այս քայլին են դիմել Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդից» կրած պարտությունից (1:2) հետո:

Պարբերականը նշում է նաեւ, որ այդ հանդիպման խաղավարտին «Սանտիագո Բեռնաբեո»-ում հավաքված բազմաքանակ երկրպագուներ վանկարկել են Պերեսի հեռացման ցանկություն պարունակող բառեր:

67-ամյա Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնը վերազբաղեցրել է 2009 թվականին:  

Նախորդ հոդվածը‘2013 թվականին 300 պայմանավորված խաղ է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Մի օր, միգուցե ցանկանամ աշխատել Անգլիայում»’