‘Երկրպագուների խնդրանքը Մեսսիին ‘

1183

«Բարսելոնայի» երկրպագուները նախաձեռնությամբ են հանդես եկել, որը վերաբերում է թիմի պաշտպան Խավյեր Մասկերանոյին: Պրիմերայի 24-րդ տուրի՝ «Սելտայի» դե հանդիպմանը (6-1) արգենտինացին անցկացրած խաղերի քանակով (264) հավասարվեց կատալոնական ակումբի նախկին պաշտպան Ռոնալդ Կումանին: Բայց ի տարբերություն Կումանի՝ Մասկերանոն մինչև հիմա ոչ մի գոլ չի խփել «Բարսելոնայի» կազմում:

Թիմի երկրպագուները կարծում են, որ դա շատ անարդար է՝ ուշադրություն հրավիրելով խաղացողի արժանիքների վրա: www.change.org կայքում նրանք նախաձեռնություն են սկսել՝ դիմելով թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին: Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Մեսսի, թույլ տուր Մասկերանոյին 11-մետրանոց իրացնել, որպեսզի գոլի հեղինակ դառնա «Բարսելոնայի» կազմում: Կարծում ենք՝ նա բավականաչափ ճանաչում չունի՝ որպես «Բարսելոնայի» աստղ: Նա այնքան բան է արել ակումբի համար, որ կարծում ենք՝ անարդար է այդ ճանաչումը չունենալը: Ամենահեշտ ձևը նրան  11-մետրանոց իրացնել թույլ տալն է, և մենք խնդրում ենք Մեսսիին անել դա»:

Նախորդ հոդվածը‘Ռունի. «Միայն Եվրալիգայում հաղթանակը մեզ կփրկի այս մրցաշրջանում»’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Արոնյանը բլիցի հինգ պարտիաներից երեքում պարտվեց’