‘Երուսաղեմի խոշոր սրբավայրը փակման վտանգի տակ է’

944

Պարտքերի պատճառով կարող է փակվել քրիստոնյաների գլխավոր սրբություններից մեկը՝ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարը, հայտնում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:

Օրերս Երուսաղեմի ջրամատակարարմամբ զբաղվող ընկերությունը 9 մլն շեկելի (մոտ 2,4 մլն դոլար) հաշիվ է ուղարկել եկեղեցուն, որը պետք է վճարեն ֆրանցիսկանցիները, ռուսները և հայերը:

«Երբեք և ոչ մի կառավարության ընթացքում եկեղեցին կոմունալ հարկեր չի վճարել: Ջրամատակարարման ծառայության ներկայացուցիչները մեզ արհամարհում են, մենք էլ կփակենք եկեղեցին: Մենք չենք կարող գոյատևել առանց դրամական միջոցների»,- ասել է Երուսաղեմյան պատրիարքության ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Իսհիսիուսը և հավելել, որ իրենք ահազանգ-նամակներով դիմել են Իսրայելի, ԱՄՆ-ի, Հունաստանի և Ռուսաստանի կառավարություններին՝ տեղեկացնելով նրանց, թե ինչ օրհասական վիճակում է հայտնվել քրիստոնյա աշխարհի կենտրոնը: 

Նախորդ հոդվածը‘Գերմանիան պատրաստ է շարունակել հայ-գերմանական համագործակցությունն Աֆղանստանում’
Հաջորդ հոդվածը‘Մերձմոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել ‘