‘Երուսաղեմի կարգավիճակի մասին հայտարարությունից հետո ՀԱՄԱՍ-ն ապստամբության կոչ է անում’

5585

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը, որ վերահսկում է Գազայի հատվածը, նոր ապստամբության կոչ է արել և առաջարկել ուրբաթ օրը հայտարարել «զայրույթի օր»՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք:

«Մենք ՀԱՄԱՍ-ի բոլոր անդամներին և մեր բոլոր ստորաբաժանումներին կարգադրել ենք կազմ ու պատրաստ լինել ցանկացած նոր հրահանգի և հրամանի, որոնք կարող են տրվել ռազմավարական սպառնալիքը չեզոքացնելու նպատակով»,- հայտարարել է խմբավորման ղեկավար Իսմայիլ Հանիան:

ՀԱՄԱՍ-ի կոչին արձագանքել է նաև լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը: Վերջինիս ղեկավար Հասան Նասրալլան հայտարարել է, որ ապստամբությունը պետք է լինի «ամենախոշոր, ամենակարևոր և ամենակոշտ պատասխանը ամերիկյան որոշմանը»:

Մյուս պաղեստինյան խմբավորումը՝ ՖԱՏԽ-ը, հայտարարել է, որ մտադիր է բողոքն արտահայտել դիվանագիտական մեթոդներով՝ գանգատն ուղղելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Արաբական երկրների լիգային կոչ անելով կոշտ դիրք գրավել այդ հարցում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է’
Հաջորդ հոդվածը‘Վահան Թումանյան. Հայկական ստատուս-քվո’