‘Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը’

892

Երուսաղեմի 97-րդ Հայոց պատրիարք է ընտրվել արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը: Լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը 2012թ. փետրվարին պատրիարք Թորգոմ Մանուկյանի հոսպիտալացումից հետո նշանակվեց պատրիարքական փոխանորդ, ապահովելու համար առօրյա կառավարումը:

Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությունների առաջին փուլը մեկնարկեց հունվարի 23-ին, գաղտնի քվեարկությամբ հինգ թեկնածուներ էին ընտրվել: Առավելագույն ձայները հավաքած թեկնածուները իրավունք ստացան մասնակցելու երկրորդ փուլին, որը տեղի ունեցավ հունվարի 24-ին: Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստացել է 18 կողմ ձայն 33-ից, իսկ նրա մրցակից` պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը ստացել է 15 կողմ ձայն:

Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Մանուկյանը վախճանվեց 2012թ. հոկտեմբերի 12-ին տևական հիվանդությունից հետո:

Նախորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնի զեկույցը քննարկվել է ծայրահեղ լարված մթնոլորտում ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը Ղազախստանին 500 միլիոն դոլարի վերջնագիր է ներկայացրել’