‘Երուսաղեմում բարբարոսաբար պղծել են եկեղեցին և հայկական գերեզմանատունը’

856

Երուսաղեմում բարբարոսները հակաքրիստոնեական մակագրություններ են  արել Սուրբ Խաչ ուղղափառ եկեղեցու պատերին և հայկական գերեզմանատան դարպասին, հայտնում է France-Presse գործակալությունը: Հունական ուղղափառ եկեղեցու վանահայրը հաղորդել է, որ մակագրությունը նկատել է առավոտյան: Պատերին եբրայերեն մակագրությունները մի շարք կոչեր են պարունակել, օրինակ՝ «Մահ քրիստոնեությանը», հաղորդում է Associated Press-ը: Վանահոր խոսքով՝ բարբարոսները արդեն յոթներորդ անգամ են պղծում եկեղեցին: Բացի դրանից՝ անհայտ չարագործները պատռել են եկեղեցու ծառայողների՝ մոտակայում կայանած ավտոմեքենաների անվադողերը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այդ արարքների հեղինակներին անվանել է անբարոյականներ: Ենթադրվում է, որ դրանց ետևում աջ ծայրահեղականներն են կանգնած: Ոստիկանությունը վանդալիզմի փաստով հետաքննություն է սկսել:

Իսրայելում գրեթե 155 հազար քրիստոնյա է ապրում՝ երկրի բնակչության 2 տոկոսից պակաս, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի խորհրդարանի առաջին նիստը զուգորդվել է միջադեպերով ‘
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Քննարկումների արդյունքը կներկայացվի մոտ օրերս’