Երուսաղեմում պայթյունների հետևանքով կան վիրավորներ

233
Emergency workers search the scene after a blast on a bus in Jerusalem April 18, 2016. REUTERS/Ronen Zvulun

Վաղ առավոտյան Երուսաղեմի կենտրոնական ավտոկայանում պայթյուն է որոտացել, հաղորդել է Jerusalem Post-ը։

«Ենթադրաբար՝ ահաբեկչական գործողություն․ տասը մարդ տոուժել է Երուսաղեմի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունից»,- նշվում է հրապարակման մեջ։

Ավտոկայանում պայթյունից քիչ անց տեղեկություն է ստացվել մոտակա ավտոբուսի մեջ որոտացած պայթյունի մասին, հաղորդել է նույն պարբերականը։

Jerusalem Post-ը նշում է, որ ոստիկանությունը պայթյունների մի քանի վարկածներ է քննում։

«Պայթյունների պատճառներն անմիջապես չեն պարզվել, բայց իսրայելական ոստիկանությունը հայտարարել է, որ կենտրոնական ավտոկայանում, հավանաբար, պայթել է ռումբը, որը եղել է ավտոբուսի մոտ դրված պայուսակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄբապեն հավասարվեց Զիդանին եւ Պլատինիին ԱԱ-ներում խփած գոլերի քանակով
Հաջորդ հոդվածըԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել