‘Երուսաղեմում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Նեթանյահուի թիմակիցը’

831

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի թիմակից Նիր Բարկատը հաղթել է երեկ կայացած ընտրություններում՝  երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրվելով Երուսաղեմի քաղաքապետ: Ինչպես այսօր առավոտյան հաղորդել են ԶԼՄ-ները, նա հավաքել է ձայների 51 %-ը, իսկ նրա մրցակիցը՝ ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Ավիգդոր Լիբերմանի թիմակից Մոշե Լիոնը, ստացել է 45 % ձայն: Տեղական դիտորդները նշում են, որ 54-ամյա Բարկատի հաղթանակը ամրացնում է Նեթանյահուի դիրքերը կոալիցիոն կառավարությունում, որտեղ վարչապետի պաշտոնին հավակնում է նաև Լիբերմանը: Այս քաղաքական գործիչը չի մասնակցում կառավարության աշխատանքներին, քանի որ այժմ նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում՝ կոռուպցիայի մեղադրանքով: Դատավճիռը, հավանաբար, կարձակվի եկող ամիս, և եթե այն լինի հօգուտ «Իսրայելը մեր տունն է» կուսակցության առաջնորդի, ապա նա կարող է վերադառնալ արտաքին գործերի նախարարի իր պաշտոնին, որն այժմ թափուր է:

Երուսաղեմի բնակչության թիվը մոտավորապես 700 հազար է: Նրանց մեկ երրորդը քաղաքի արևելյան հատվածում բնակվող արաբներն են, ովքեր ավանդաբար բոյկոտում են տեղական ընտրությունները, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Վերլուծական հոդված. ինչպես գրել վերլուծական հոդված/ փորձագրություն’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնում է Բելառուս’