‘Երվանդ Զախարյանը չներկայացավ սեփական ասուլիսին. Yerkir’

1243

Երեկ լրագրողական հանրությունը զարմացած էր` ըստ կառավարության պաշտոնական կայքի` ասուլիս էր տալու ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը: Նա, ըստ կառավարության տարածած հաղորդագրության, խոսելու էր 2014 թվականի գերակա խնդիրների եւ ծրագրերի մասին: Yerkir.am-ը, սակայն, փոխանցում է, որ լրագրողների սպասումները չարդարացան. այսօր առավոտյան պարզվեց, որ Զախարյանը մեկ գիշերվա մեջ հիվանդացել է, եւ նրա փոխարեն ասուլիս կտա նրա տեղակալը` Աշոտ Մուսայանը:

Նախորդ հոդվածը‘Իրավիճակը՝ ավտոճանապարհներին ‘
Հաջորդ հոդվածը‘Մադուրո. Վենեսուելայում հանցավորության բարձր մակարդակը կապված է հեռուստասերիալների հետ’