‘Երվանդ Զախարյանի որդի դատավորը նաև միլիոնատեր է. Մամուլ’

1410

«168 ժամ» պարբերականը գրում է, որ Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների ամենաշատ դրամական միջոցներ ունեցող դատավորը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին է՝ Արտակ Զախարյանը:

Նա 2008թ. նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրա կողմից լրացված և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն` 2012թ. տարեսկզբին նա ունեցել է 412 մլն դրամ, 200.000 դոլար, 200.000 եվրո:

Տարեվերջին նրա դրամական միջոցներն ավելացել են՝ դառնալով 504 մլն դրամ: Դոլարով և եվրոյով նրա ունեցած դրամական միջոցները չեն փոխվել:

Երևանի մյուս դատավորների ունեցվածքին կարող եք ծանոթանալ պարբերականի այսօրվա համարում հրապարակված հոդվածում:

Նախորդ հոդվածը‘Ազարով. Յանուկովիչի հրաժարականը հակասում է սահմանադրությանը’
Հաջորդ հոդվածը‘Գյումրու անհետացած եղևնիների գաղտնիքը բացահայտվել է’