‘Երևանը` Եվրո — 2020-ի հավակնորդ քաղաքներից ‘

1113

Երևանը ֆուտբոլի Եվրոպայի 2020 թ. առաջնության անցկացմանը հավակնող քաղաքներից մեկն է: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է այն 32 երկրների ցուցակը, որոնք հավակնում են ընդունել 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը: Ահա այդ երկրների ցուցակը. Հայաստան (Երևան), Ադրբեջան (Բաքու), Բելառուս (Մինսկ), Բելգիա (Բրյուսել), Բուլղարիա (Սոֆիա), Խորվաթիա (Զագրեբ), Չեխիա (Պրահա), Դանիա (Կոպենհագեն), Անգլիա (Լոնդոն), Ֆինլանդիա (Հելսինկի), Ֆրանսիա (Լիոն), Գերմանիա (Մյունխեն), Մակեդոնիա (Սկոպյե), Հունաստան (Աթենք), Հունգարիա (Բուդապեշտ), Իսրայել (Երուսաղեմ), Իտալիա (Հռոմ), Ղազախստան (Աստանա), Հոլանդիա (Ամստերդամ), Լեհաստան (Վարշավա), Պորտուգալիա (Լիսաբոն), Իռլանդիա (Դուբլին), Ռումինիա (Բուխարեստ), Ռուսաստան (Սանկտ Պետերբուրգ), Շոտլանդիա (Գլազգո), Սերբիա (Բելգրադ), Իսպանիա (Մադրիդ, Բարսելոնա, Բիլբաո, Վալենսիա), Շվեդիա (Սոլնա), Շվեյցարիա (Բազել), Թուրքիա (Ստամբուլ), Ուկրաինա (Կիեւ, Դոնեցկ), Ուելս (Քարդիֆ)։

Եվրո-2020 առաջնությունը կանցկացվի 13 քաղաքներում, որոնք կընտրվեն հավակնորդների այս ցուցակից 2014 թվականի սեպտեմբերի 25-ին:

Նախորդ հոդվածը‘Այդ «նախաձեռնող» և «սիրառատ» Սերժ Սարգսյանը’
Հաջորդ հոդվածը‘Բաց նամակ Դերենիկ Դումանյանին ‘