‘Երևանը կյանքի որակով 183-րդն է աշխարհի խոշոր քաղաքների շարքում. ցանկում 223 քաղաք կա’

941

Mercer Human Resource ընկերությունը հրապարակել է աշխարհի խոշոր քաղաքների վարկանիշը` ըստ կյանքի որակի (Quality of Living worldwide city rankings, QLR): Աշխարհի 223 խոշորագույն քաղաքների ցուցակը գլխավորում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, որին հաջորդում են շվեյցարական Ցյուրիխը և Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքը: Ցուցակը եզրափակում է Բաղդադը:

Երևանը վարկանիշային աղյուսակում 183-րդն է: Կյանքի որակի վերլուծությունն իրականացվում է 39 չափորոշիչներով`միավորված 10 խմբում: Դրանք են` քաղաքական և սոցիալական միջավայրը, տնտեսական և սոցիալ-մշակութային պայմանները, առողջապահությունը, կրթությունը և ուսուցումը, պետական ծառայություները և տրանսպորտը, ժամանցը, սպառողական ապրանքները, կենցաղային պայմանները և բնապահպանական գործոնները: Թբիլիսին և Բաքուն 194-րդ և 197-րդ տեղերում են:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Քոչարյանի ինքնարդարացման հերթական խղճուկ փորձը’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Օսկանյանը դիմում է ներկայացրել ԲՀԿ-ից դուրս գալու մասին’