‘Երևանը ողջունում է Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշումը բողոքարկելու՝ Շվեյցարիայի նախաձեռնությունը’

967

Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` ԱրմԻնֆո գործակալության խնդրանքով մեկնաբանելով Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը բողոքարկելու՝ Շվեյցարիայի նախաձեռնությունը: «Հետևողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում», — նշել է Բալայանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին, ՄԻԵԴ որոշման համաձայն, Շվեյցարիայի իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (կարծիք արտահայտելու ազատություն) Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի նկատմամբ` նրան դատապարտելով տուգանքի՝ Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար:

Նախորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. Նախընտրելի է, որ ՀՀ իշխանություններն ավելի նրբանկատ լինեն սփյուռքահայերին հուզող կարևոր հարցերի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Լիբիայի վարչապետը պաշտոնանկ է արվել ԿԺԴՀ-ի դրոշը կրող բեռնանավի պատճառով’