‘Երևանից Օմսկ մեկնող ավտոբուսը խափանվել է ճանապարհին. ուղևորները շուրջ մեկ օր է մնացել են Կազբեկի ոլորաններում’

1040

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Shamshyan.com-ի խմբագրություն էին զանգել մի խումբ քաղաքացիներ, որոնց հարազատներն ու բարեկամները, այդ թվում ծերեր և մանուկներ, ընդհանուր թվով մոտ 50 ուղևորներ օգոստոսի 17-ի առավոյան ժամը 10-ից ավտոբուսի խափանման պատճառով մնացել են Կազբեկի ոլորաններում և մինչ այսօր օգնության են սպասում ` գտնվելով ավտոբուսի մեջ: Օգոստոսի 16-ին «Նոնա տուր» տուրիստական գործակալությանը պատկանող ավտոբուսը 2 ժամ ուշացումով` երեկոյան ժամը 19-ին դուրս է եկել Երևանից Օրենբուրգ ուղղությամբ: Ուղևորների վրդովված հարազատները տեղեկացրել են Shamshyan. com-ին այն մասին, որ նրա հարազատները գտնվում են խափանված ավտոբուսում, որտեղից հնարավոր չէ զանգահարել, քանի որ բջջային հեռախոսները լիցքավորելու հնարավորություն չկա: Ավտոբուսում է գտնվում նաև «Նոնա տուր» գործակալության մենեջերը, ում մոտ է գտնվում միակ գործող հեռախոսը, որով էլ կապ է հաստատվում ավտոբուսի ուղևորների հետ: Հայսատանում գտնվող հարազատները փորձել են կապ հաստատել «Նոնա տուր»-ի հետ, ում «բարեհամբույր» աշխատակցուհին հորանջելով և ամեն անգամ նոր վարկածներ առաջ քաշելով պատասխանում է անհանգստացող հարազատների զանգերին: Ըստ այդ պատասխաններից մեկի՝ Հայաստանից մասնագետ է մեկնել վթարի վայր` վերանորոգելու ավտոբուսը, իսկ մյուսի` մասնագետը Վրաստան է մեկնել այնտեղից ավտոբուսի փչացած սարքը ձեռք բերելու, և վերջապես ըստ երրորդ վարկածի՝ ուղևորներին մտադիր են ուղարկել Օրենբուրգ ` այդ ճանապարհով Սամարա մեկնող ավտոբուսով. ճիշտ է՝ չի հստակեցվել, թե ինչպես են 2 ավտոբուսների ուղևորները տեղավորվելու մեկի մեջ: Ուղևորների հարազատները չափազանց վրդովված են տեղի ունեցածով և գործակալության անպատասխանատու վերաբերմունքից: 

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ.Եգիպտոսում հանգստացողների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը բացառում է հայ զինվորի առևանգման վարկածը’