‘Երևանի ավագանու «Բարև, Երեւանի» վերջնական կազմը’

10154

«Բարև, Երևան» դաշինքի ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մելտեքս» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Մեսրոպ Մովսեսյանն այսօր մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԿԸՀ՝  աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին հայտնում է «Ա1+»-ը:

Նրա փոխարեն՝ ավագանու մանդատ կստանա «Բարև, Երևան» դաշինքի ընտրական ցուցակի  7-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Սանասարյանը:

Այպիսիով՝  դաշինքը ավագանիում կներկայացնեն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, անկուսակցական Գագիկ Բաղդասարյանը, «ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամ, իրավախորհրդատու Արթուր Գասպարյանը և «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Lurer.com» կայքի խմբագիր Դավիթ Սանասարյանը:

Նախորդ հոդվածը‘Արման Նավասարդյան. Պետք է պատրաստ լինել հայերին մասսայաբար հանելու Սիրիայից’
Հաջորդ հոդվածը‘Հայ ֆուտբոլիստները արտերկրում’