‘Երևանի գլխավոր ճարտարապետ. Փակ շուկայի ձևափոխումը՝ ազգային խայտառակություն է. Մամուլ’

2013

«Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում դատապարտել է Փակ շուկայի ձևափոխումը։ «Ազգային խայտառակություն և դա ես չեմ ասել, դա համազգային կարծիք է»,– հայտարարել է նա։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը հայտարարել է. «Հուշարձանը կորցրեցինք»։ «Ներսում հուշարձանը մենք կորցրեցինք, որովհետև կեսից ավելի ինտերիերը փչացավ։ Էդ ունիվերսալ մեծ դահլիճը մենք կորցրեցինք փաստորեն։ Գոնե իմանային, թե մենք ինչ արժեքից զրկվեցինք»,– թերթին ասել Է Մկրտիչ Մինասյանը։ Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ինչպես նաև Քաղաքաշինության նախարարությունում խուսափել են գնահատել կատարվածը։

Նախորդ հոդվածը‘ Շիրակի դատախազի դեմ քրեական գործ է հարուցվել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Նույնիսկ օֆշորում ստվերները չեն անհետանում. Մամուլ’