‘Երևանի կենտրոնական փողոցները փակ են’

1731

Միջազգային օլիմպիական օրվան նվիրված մարզական միջոցառումների կապակցությամբ այսօր` հունիսի 22–ին, փակ են Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-«Հաղթանակի» կամուրջ-«Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ երթուղուն հարող խաչմերուկները, հայտնում է PanARMENIAN.Net-ը:

Փողոցները կբացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններից «Հրազդան» մարզադաշտ ավանդական վազքարշավի ավարտից հետո: Երեկոյան դժվարանցանելի կլինեն նաև Հյուսիսային պողոտային և Ազատության հրապարակին հարող խաչմերուկները, որտեղ ժամը 18-ին կմեկնարկեն սպորտային, իսկ 20:30-ին` մշակութային միջոցառումները: 

Նախորդ հոդվածը‘«Անժին» պայքարում է Օզբիլիզի համար’
Հաջորդ հոդվածը‘Մրցաշրջանի 30 լավագույն գոլերը. TV Golo’