‘Երևանի «Մաքուր երկաթը» վերզինման նախագիծ է ներկայացրել’

2100

«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն մտադիր է վերազինել Մաքուր երկաթի գործարանը, հայտնում է Էկոլուրը:

Հուլիսի 4-ին՝ ժամը 12.00-ին, Երևան քաղաքի Արցախի 75 հասցեում տեղի կունենան գործարանի վերազինման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ: Սա լինելու է նախագծի վերաբերյալ վերջին հասարակական լսումը, բայց Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում նախագիծը դեռ տեղադրված չէ:

Նշենք, որ գործարանը Երեւանում է աշխատում, որտեղ վերամշակվում է մոլիբդենի խտանյութը: Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կատարած ուսումնասիրությունների համաձայն «Մաքուր երկաթի» հարակից տարածքները աղտոտված են ծանր մետաղներով: Այստեղ փոշու մեջ բազմաթիվ ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը կարող է «Մանչեսթեր Յունայթեդում» փոխարինել Ուեյն Ռունիին’
Հաջորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս առաջին)’