‘Երևանի մետրոպոլիտենը համալրվել է արդիականացված վագոններով’

1040

Երևանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ համալրվել է երկու արդիականացված վագոններով: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է «Մետրոպոլիտեն» ՓԲԸ մամուլի խոսնակ Նինել Վարդանյանը: «Երկու նոր վագոնները գիծ են դուրս եկել արդեն օգոստոսի 31-ից: Դրանք ներգրավվել են սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի օրվա կապակցությամբ»,- ասաց Վարդանյանը:

«Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները շարունակվում են: «Աշխատանքներն աստիճանաբար առաջ են գնում և ընթանում են բնականոն հունով»,- տեղեկացրեց Վարդանյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլ» ծրագրին: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է շարունակել դրենաժային թունելների կառուցումը և գործող թունելների տեխնիկական վիճակի բարելավման աշխատանքները՝ ներառյալ հակակոռոզիոն մշակումը և այլ պահպանողական բնույթի տեխնիկական միջոցառումները: Նախատեսված է նաև արդիականացնել վագոնները: Աշխատանքներն ավարտին հասցնելու համար կներգրավվի  15 մլն եվրո. ֆինանսավորմանը կմասնակցեն ՎԶԵԲ-ը, ԵՆԲ-ն 5-ական միլիոն եվրո՝ վարկային, իսկ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքը՝ 5 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով: Ծրագրի երկրորդ փուլը նախատեսվում է ավարտին հասցնել 2016թ.:

Նախորդ հոդվածը‘Դմիտրի Հարությունյանի փաստաբան. Տուժող ոստիկանի դեմքին անգամ որևէ բիծ, կապտուկ կամ այտուցում չկա’
Հաջորդ հոդվածը‘Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը հացադուլ է հայտարարել’