‘«Երևանի շենքերի 40%-ը չի դիմանա 7-բալանոց երկրաշարժին»’

1148

Երևանի շենքերի 40%-ը չի դիմանա 7 բալ ուժգնությամբ երկրաշարժին: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԻՆ Ազգային սեյսմիկ պաշտպանության Սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Ղլղաթյանը:

Նա նաև պնդում է, որ չնայած այն բանին, որ Երևանի բնակիչները մի փոքր զգուշությամբ են վերաբերվում նորակառույցներին, այսօր կառուցվող շենքերն ավելի սեյսմակայուն են, քան խորհրդային տարիներին կառուցվածները, անգամ որոշակի թերությունների դեպքում:

Խլղաթյանը հաղորդել է, որ մայրաքաղաքի շենքերի 15%-ը գտնվում է 4-րդ կարգի վթարային վիճակում և ենթակա է քանդման: Բացի այդ, ավելի քան 300 շենքեր ունեն 3-րդ կարգի վթարայնություն և ենթակա են պարտադիր ամրացման, ինչն, իր հերթին, ենթադրում է ֆինանսական մեծ ծախսեր, որոնք չի կարողանա ծածկել Երևանի քաղաքապետարանը:

«Հայաստանի կառավարությունը պետք է բնակելի շենքերի վերականգնման և սեյսմակայունության ամրապնդման ֆինանսական աջակցության հարցերում ներգրավի միջազգային հանրության ուշադրությունը, քանի որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում»,-գտնում է փորձագետը:

Նախորդ հոդվածը‘Այս ամենը ակնհայտ քաղաքական պատվեր է. Լևոն Հայրապետյանի եղբայր’
Հաջորդ հոդվածը‘«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը 12 վարչական շրջաններով ավտոերթ է անցկացնում’