‘Երևանի Պետական կրկեսի շենքը պայթեցվեց (տեսանյութ)’

1354

Երեւանի Պետական կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով այսօր` սեպտեմբերի 8-ին շենքը կրկին պայթեցնելուց առաջ մի քանի երիտասարդներ փորձել են պատկան մարմիններին հետ պահել այդ քայլից, քանի որ նրանց հայտնի չէ, թե ինչ է լինելու կրկեսի շենքի տեղում: Իրանք նաև պահանջել էին ներկայացնել պայթեցումը թույլատրող փաստաթղթեր, սակայն իրանց պահանջը մերժվել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել էին, որ ժամը 15.30-ից մինչեւ ժամը 16.30-ը կդադարեցվի երթեւեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչեւ Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները: Պայթեցման աշխատանքները սակայն հետաձգվել են պայթուցիկ սարքի կտրվածքի պատճառով և կատարվել շուրջ երկու ժամ ուշացումով՝ 18.27-ին: Ակտիվիստներին այդպես էլ չի հաջողվել կանխել պայթեցումը:

Տեսանյութը՝ «Առավոտ» օրաթերթի 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չինաստանի դեսպանին’
Հաջորդ հոդվածը‘2016 թ. Շախմատի Օլիմպիադան կհյուրնկալի Բաքուն’