‘Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին «փախած» է’

1177

Օրեր առաջ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները որոնում են Սամվել Քոթանջյանին, Հովհաննես Կարապետյանին, Ռաֆայել Մնացականյանին, Սեդրակ Փայրասլյանին, Գոռ Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացել, որ այդ օրը վիճաբանությանը մասնակցել են նշված անձինք, որի ժամանակ էլ Ս. Քոթանջյանը իր մոտ եղած ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է աձակել: Ս.Քոթանջյանը Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տղան է, որը որպես տնօրեն աշխատում է Ա. Քոթանջյանին պատկանող «Սամարկ» տպարանում: 

Նախորդ հոդվածը‘Երևան-Կրասնոդար օդանավում ՀՀ քաղաքացի է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Մարգարյան. Եթե 12 կետերը չկատարվեն, արմատական լուծումների գնալու առաջ կկանգնենք’