‘Երևանի 2016 թ. բյուջեն ավելի մեծ հնարավորություններ կընձեռի չինովնիկներին’

1347

Դեկտեմբերի 23-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում քննարկվել և հաստատվել է Երևան քաղաքի 2016թ. բյուջեն, որով եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 78 մլրդ 219 մլն 530 հազար դրամի չափով, ինչը շուրջ 9%-ով ավելի է 2015թ. բյուջեով կանխատեսածից: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ծրագրված եկամուտները շուրջ 15,1%-ով գերազանցում են 2014թ. փաստացի հավաքագրված եկամուտներին: Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2014թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 7%-ով:

2016թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 78 մլրդ 369 մլն 530 հազար դրամի չափով, որի շուրջ 99%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների ավելի քան 39%-ը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին:

Նշենք, որ հայաստանյան մամուլը բազմիցս փաստեր է ներկայացրել այն մասին, որ Երևանի բյուջեի գումարները օգտագործվում են ոչ նպատակային: Բազմիցս փաստեր է ներկայացվել նաև այն մասին, որ քաղաքապետարանի չինովնիկների ծախսերը բոլորովին չեն համապատասխանում պաշտոնական եկամուտներին: Եվս մեկա անգամ նշենք, որ 2016 թ. բյուջեն 9%-ով ավելի է 2015թ. բյուջեից:

Նախորդ հոդվածը‘Ալիսը մենք ենք ու խելահեղ վարկածներ ունենք. Բացվեց Բրիտանական ակումբը’
Հաջորդ հոդվածը‘Պելեգրինի. «Ես չեմ անհանգստանում ապագայիս համար»’