‘Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել’

886

Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 26-ին՝ ժամը 16.16-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցի փողոցի 2-րդ փակուղու թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է մոտ 65 տարեկան անձը չպարզված քաղաքացու դի:

Նախորդ հոդվածը‘ՀՀ տրանսպորտի փոխնախարար. Երկաթուղու աբխազական հատվածի բացումն էապես չի ազդի Հայաստանի բեռնափոխադրումների աճի վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ’