‘Երևանն ու Մարսելը համագործակցելու են նաև առողջապահական ծրագրերով’

718

Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ինչպես նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ու պաշտոնական այցով Երևանում գտնվող Մարսելի պատվիրակության անդամներն այցելել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն (նախկին «3-րդ մանկական հիվանդանոց»-խմբ.)՝ մասնակցելու Երևանի Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի և Մարսելի «Հանրային աջակցություն-Մարսելի հիվանդանոցներ» բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման միջև   գործընկերության համաձայնագրի ստորագրմանը։

Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը և Մարսելի «Հանրային աջակցություն-Մարսելի հիվանդանոցներ» բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման գլխավոր տնօրեն Ժան-Ժակ Ռոմատեն ստորագրել են գործընկերության համաձայնագիր, որով նախատեսվում է համագործակցություն մանկական վիրաբուժության, օրթոպեդիայի, վնասվածքաբանության, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման, ճառագայթաբանության և մի շարք այլ բնագավառներում։ Գործակցության հիմքում փորձի փոխանակումն ու վերապատրաստումն է։

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշել է, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը ևս իր լիազորությունների սահմաններում կաջակցի Երևանի և Մարսելի այս բուժհաստատությունների համագործակցությանը։

Նախորդ հոդվածը‘Խախտումներ և տարաձայնություններ` կոմպոզիտորների միության համագումարին’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա համառոտ ամփոփում’