‘Երևանում բացվեց Եվրոպական Միության նոր կենտրոնը’

923

Այսօր Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, պաշտոնապես բացվեց Եվրամիության նոր կենտրոնը: Այն միտված է դառնալու Եվրամիության հաղորդակցության հանգույց: Ինչպես կենտրոնի բացման ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, այսօր կարելի է ասել, որ զարգացմանն ուղղված համագործակցությունն ակտիվ է, քան երբևէ եղել է:

«Այսօր մենք Հայաստանում իրականացնում ենք ավելի քան 80 ԵՄ ծրագրեր, որոնք, առաջին հերթին, միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը, առևտրի և տնտեսական զարգացմանը, մշակութային ծրագրերին և մի շարք այլ ոլորտների: Համոզված եմ, որ բարեփոխումների հիմնական հատվածը դեռ առջևում է»,- ասաց Հրիսթեան:

Նրա խոսքով՝ այս կենտրոնի հիմնական նպատակը լինելու է տեղեկատվության տրամադրումը հանրությանը Եվրամիության գործունեության վերաբերյալ: Դեսպանն ընդգծեց, որ այն Հայաստանում Եվրամիության հաղորդակցման ոլորտի բարեփոխումենրի հիմնական նախաձեռնությունն է հանդիսանալու: Համագործակցություն է լինելու նաև կրթական ոլորտում՝ ինչպես միջնակարգ, այնպես էլ բարձրագույն ուսհաստատությունների հետ:

Նշենք, որ ծրագրի տևողությունը երկու տարի է, և այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ:

Նախորդ հոդվածը‘«Արսենալ» — «Լիվերպուլ» ներկայացումն ավարտվեց 2:2. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ ղեկավար. Ուկրաինան մտադիր չէ թերհավաքված ռուսաստանյան գազի համար վճարել 7 միլիարդ դոլար ‘