‘Երևանում գործարկվեց առաջին էլեկտրոնային չվացուցակը’

1014

Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի կանգառում գործարկվել է առաջին էլեկտրոնային չվացուցակը: Նշենք, որ ավելի վաղ Panarmenian.net ի թղթակցի հետ զրույցում Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանն ասել էր, որ ևս մեկ էլեկտրոնային չվացուցակ կտեղադրվի դիմացի մայթին:

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները:

Նախորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ-ն հույս ունի, որ Իրանը թույլ կտա այցելել Պարչինի ռազմակայան’
Հաջորդ հոդվածը‘«Կորինթիանսը» դուրս եկավ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ’