‘Երևանում ընթանում է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8–րդ նիստը ‘

815

Երևանում հոկտեմբերի 10-ին մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության նախագահությամբ ընթացող ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8-րդ երկօրյա նիստը` Խորհրդի պատասխանատու քարտուղարի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի արդարադատության նախարարությունների պատվիրակությունների մասնակցությամբ: Պատվիրակությունները ղեկավարում են տվյալ երկրների արդարադատության նախարարները:

Ինչպես տեղեկացնում է Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը, հոկտեմբերի 11–ի նիստը կղեկավարի ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նիստում քննարկվելու են մասնակիցների  համար կարևոր և առաջնային համարվող հետևյալ հարցերը՝ ԱՊՀ արդարադատության նախարարությունների փորձը էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման գործում. էլեկտրոնային գրանցում, էլեկտրոնային նոտարիատ, էլեկտրոնային ՔԿԱԳ, Չճանաչված կազմավորումների և պետությունների  ընդունած փաստաթղթերը. ԱՊՀ մասնակից պետությունների փորձը դրանց ճանաչման և կիրառման հարցում, Ռիելտորական գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման կարգը՝ որպես անշարժ գույքի հետ կապված գործարքների ժամանակ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոց, ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 2013-2017թթ. աշխատանքային ծրագիրը։ Քննարկվելու են  նաև ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական նիստին առնչվող  այլ հարցեր:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետի մամուլի խոսնակը քննադատողներին «ուռոդ» եւ «տականք» է համարում’
Հաջորդ հոդվածը‘Սկոլարի. Մոուրինյոն արդեն իր արդարացումն է պլանավորում’