‘Երևանում ծեծկռտուքի ընթացքում կողոպտել են 2 երիտասարդի’

955

Օգոստոսի 24-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկից, ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ համատեղ, բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գագիկ Շ.-ին և բաժին հրավիրել 1990 թ. ծնված Արեն Մ.-ին, 1996 թ. ծնված Կարեն Մ.-ին, 1996 թ. ծնված Վաղինակ Ն.-ին, 1997 թ. ծնված Վահե Ա.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Գագիկ Շ.-ն ընկերոջ` 1991 թ. ծնված Վահան Պ.-ի հետ անհիմն վիճաբանել են Արեն Մ.-ի, Կարեն Մ.-ի, Վաղինակ Ն.-ի, Վահե Ա.-ի հետ, ու սկսված ծեծկռտուքի ընթացքում, օգտագործելով հարմար պահը, Գագիկ Շ.-ն բացահայտ հափշտակել է Վաղինակ Ն.-ի պարանոցի ոսկյա շղթան, իսկ Վահան Պ.-ն` Վահե Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան:

Ոստիկանությունից կայքը հայտնում է, որ Վահան Պ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վահան Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի և Սերժ Սարգսյանի օրակարգերը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը գերմանական Kicker պարբերականին’